Գրիգոր Երիցյան

Ողջույն: ՙԵՍ՚- ի էջերում արդեն կարդում ես նաև իմ նյութերը: Եթե դեռ ինձ չես ճանաչում, արի ծանոթանանք: Ես Գրիգորն եմ:

Ծնվել եմ 1990 թվականի հունիսի մեկին Երևանում: Ավարտել եմ Երևանի 128 միջն. դպրոցը, այժմ սովորում եմ ԵՊՀ- ի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Քաղաքագիտություն բաժնում: Ճիշտ է, մասնագիտությամբ լրագրող չեմ դառնալու, բայց անչափ սիրում եմ լրագրությունը: Ավարտել եմ ՙՀույսի կամուրջ՚ հասարակական կազմակերպության լրագրության դասընթացը և տպագրվել ՙԱրևածաղիկ՚, ՙԽատուտիկ՚, ՙՍերունդ՚, ամսագրերում, ինչպես նաև թղթակցում եմ ՙԿրթություն՚ և ՙԵթեր՚ թերթերին:

Աշխատել եմ ՙՀայրենիք՚ և ՙՀ2 ՚ հեռուստաընկերություններում և մասնակցել տարբեր հաղորդումների նկարահանումների:

2006- ին ՙՀարավային Կովկասի աշակերտական խորհուրդների նախաձեռնություն՚ ծրագրի շրջանակներում պարգևատրվել եմ ՙՀանդուրժողականություն և պրոբլեմների լուծում՚, ՙՀասարակական հարաբերություններ՚ և ՙՍոցիալական ինտեգրում՚ թեմաներով դասընթացներին և սեմինարներին մասնակցելու համար: Նույն թվականին Վրաստանի Նունիսի ավանում մասնակցել եմ ՙՆոր հանդուրժողական սերունդ. խաղաղության և փոխըմբռնման երաշխիք՚ թեմայով սեմինարներին` Ադրբեաջնի և Վրաստանի երիտասարդների հետ:

Հոկտեմբերին Դիլիջան և Իջևան քաղաքներում մասնակցել եմ եռօրյա հանդիպումենրի ՙԿրթության հիմնահարցերը՚ թեմայով:

Մասնակցել եմ ՙԵրիտասարդական նվաճումներ՚ և ՙCRS ՚ ամերիկյան կազմակերպությունների դրամաշնորհային մրցույթներին:

2007- ի սկզբին մեկնել եմ Վրաստանի Թբիլիսի և Բորժոմի քաղաքներ և մասնակցել Անդրկովկասի երեք երկրների միջմշակութային միջոցառումենրի ու փառատոների:

Վրաստանում մասնակցել եմ նաև ՙՄակի մոդել՚ խաղին, որտեղ վիճակահանությամբ ներկայացրել եմ Իսրայելը:

Մասնակցել եմ ՙՀ1 ՚ հեռուստաընկերության և ՙSigma TV ՚- ի ՙԲոնուս՚ ինտելեկտուալ խաղին:

Նկարահանվել եմ ՙԵրկիր մեդիա՚ հեռուստաընկերության և ՙԲրիտանական դեսպանատան՚ համատեղ ՙՍերունդների բանավեճ՚ հաղորդաշարում:

Բայց կարծում եմ, որ ամեն ինչ դեռ առջևում է: