YES Ակումբ.

 

Հանդիպում DJ Serjo-ի հետ "ԵՍ Ակումբում"

 

Սերժ Սիմոնյան: Այս անունը դժվար թե ձեզ որևէ բան ասի, իսկ DJ Սերյօ±... Թերևս ձեզանից շատերն են լսել նրա հեղինակած երաժշտական միքսերը, "Տժվժիկ" ձայնասկավառակը, կամ գոնե դիտել նրա հեղինակած "Վասպուրական" պարեղանակի տեսահոլովակը, որում լրիվ ջարդուփշուր են արվում բնակարանի ողջ հին իրերը: Կամ ել տեսել եք նրան Էմմիի կողքին` "Հայ Տղեքի" տեսահոլովակում: Ի դեպ, Սերյօն նկարահանվում է միայն այն տեսահոլովակներում, որտեղ հնչում է իր իսկ թեթև ձեռքով կյանք առած երաժշտությունը:

 

Իսկ ինչ վերաբերվում է ոմանց համառ պնդումներին, թե Սերժօն նաև երգում է, ապա DJ-ը ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ չի էլ պատրաստվում...

 

Այդ և էլի ուրիշ շատ բաների մասին նա խոսեց սեպտեմբերի 24-ին (ինչպես և խոստացել էինք) "Սթար Սիթի" խանութ սրահում կայացած "ԵՍ ԱԿՈՒՄԲԱԿԱՆՆԵՐԻ" հետ հանդիպման ժամանակ:

 

Ներկաները 22-ամյա Սերժոյին տվեցին իրենց հետաքրքրող հարցերը:

- Ինչը կամ ով ոգեշնչեց զբաղվել այդ գործով:

- Ոչ ոք ինձ չի ոգեշնչել, ինձ ուղղակի հետաքրքրեց Հայաստանում նոր ոճով հանդես գալու գաղափարը: Երևի թե ժամանակին ոգեշնչել են արտասահմանյան գործերը. դրանվ վրա սովորեցի ստեղծագործել:

- Երաժշտական կրթություն ունես:

- Չորս տարի սովորել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հարվածային գործիքների բաժնում: Բայց վա~յ էն սովորելուն, զոռով էի դասի գնում, սակայն ավարտեցի գերազանց: Այժմ մտածում եմ` գուցե այդ կրթություննէ ինձ օգնում ստեղծագործել:

- Իսկ փոքր ժամանակ ինչ էիր երազում դառնալ և ինչի մասին ես երազում այսօր:

- Ցանկանում էի պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ: Բասկետբոլիստ եմ: Ավարտել եմ Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը: Ժամանակին խաղում էի Հայաստանի հավաքականում և երազում էի խաղալ ԱՄՆ-ում: Հիմա էլ եմ մարզվում, սակայն պրոֆեսիոնալ սպորտը թողել եմ:

Իսկ այժմ. դա երազանք չէ, այլ ցանկություն. ուզում եմ, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այլընտրանքային երաժշտություն լինի, որպեսզի որևէ նոր ոճ ներկայացնողը չհանդիպի այն խոչընդոտներին և դիմադրությանը, ինչպես, ասենք, դա ժամանակին եղավ "Հայ Տղեքի" հետ:

- Առաջին անգամ տեսահոլովակդ հեռուստատեսությամբ դիտելիս ինչ զգացումներ ունեցար:

- Այն ինձ շատ դուր եկավ, քանի որ յուրահատուկ էր արված ...