ՙԵվրոպայի՚ Սիրուշոն
Միշտ քննարկվող Սիրուշոն միան•ամից մի քանի լավ լուր ունի: Նախ` եր•չուհին ՙԵվրատեսիլ 2008-ին՚ Իսրայելը և Սերբիան ներկայացրած կատարողների հետ զու•եր• է ձայնա•րել և տեսահոլովակ նկարահանել: Եր•ը պարզապես կատարում չէ, այն խաղաղության քարոզ է: Ստեղծա•ործությունը կատարվելու է չորս լեզուներովª հայերեն, ան•լերեն, սերբերեն, եբրայերեն: Նախա•ծին հավանություն է տվել նաև Իսրայելի նախա•ահ Շիմոն Պերեսը, ով նաև հեղինակել է եր•ի ան•լերեն խոսքերի հատվածը: Սիրուշոն հայտնում է, որ տեսահոլովակը կցուցադրվի Եվրոպայում:
Սակայն սա ամենը չէ: Եր•չուհին իր լսարանին ուրախացնելու ևս մեկ առիթ ունի: Հավանաբար փետրվարի կեսերից Հայաստանում և Հունաստանում կցուցադրվի եր•չուհու հունալեզուª ՙԷրոտաս՚ (ՙՍեր՚) եր•ի տեսահոլովակը:
Երջանիկ հեքիաթի ավարտը` բաժանում
Լուրեր են տարածվել, թե չորս տարվա համատեղ կյանքից հետո հռչակավոր Ջենիֆեր Լոպեսը և եր•իչ Մարք Էնթոնին ամուսնալուծվում են: Վերջին շրջանում նրանց հարբերությունները լարված էին: Բացի այդ, The Curiouse Case of Benjamin Button ֆիլմի պրեմիերային եր•չուհին առանց ամուսնու էր եկել: Ավելին` երկրպա•ուները նկատել են, որ Ջենիֆերն այլևս ամուսնական մատանիով չէ (այն 8 կարատանոց քարով էր): Իսկ այդ ընթացքում Էնթոնին զվարճանում էր Լաս Վե•ասի էլիտար ակումբներից մեկում, այն էլ` Եվա Լոն•որիի ուղեկցությամբ: Սա, հավանաբար, նշանակում է, որ նրանց հարաբերությունները վատ են:
ՙԱմուսնական մատանիները նրանք մտածված չեն դնում, ամեն ինչ լավ է և Ջեյն ու Մարքը երջանիկ են՚,- մամուլին հայտնել է Ջենիֆերի մտերիմ ընկերներից մեկը:
Մինչդեռ currentworldnews.net-ի հաղորդմամբ` Ջենիֆերի և Մարքի ամուսնությունը ՙճեղք՚ է տվել: Ըստ լուրերի` նրանց ամուսնալուծությունը կլինի սիրահարների օրը` փետրվարի 14-ին:
Հուսանք` սրանք ընդամենը բամբասանքներ են: Բայց©©© ինչպես ասում են` առանց կրակ ծուխ չի լինում:
ՙԹիվ 5՚-ի տղաներն անհատական կարիերա են սկսում
Իրենց ՙ4 տղա՚ ալբոմի աշխատանքները ավարտելուց և նոր` ՙՁեռքերը վերև՚ եր•ը լսարանի դատին հանձնելուց հետո տղաները մտադիր են միաժամանակ անհատական կարիերա սկսել: Դեռ պարզ չէ, թե նրանցից յուրաքանչյուրը երբ և ինչպես կաշխատի, այնուամենայնիվ, նշում են, որ Մանվելը ավելի շատ զբաղված կլինի թատերական ներկայացումներով, իսկ մյուս տղաները` Տիկոն, Աբոն, Ռաֆոն, կփորձեն ներկայանալ տարբեր երաժշտական ոճերով:
Վերջին շրջանի երկարատև լռությունը ՙբոյ-բենդը՚ բացատրում է անձնական, առողջական և ժամանակի հետ կապված որոշ խնդիրների առկայությամբ: Իսկ վերջում հավելում, որ դրանք արդեն հարթված են: Այժմ •ործելու ժամանակն է:
Ֆերջին ամուսնացել է
Ֆերջիի և Ջոշ Դուհամելի միջև սիրային հարաբերություններ դեռ 2004-ից էին նկատվում, սակայն զույ•ն ամուսնացավ միայն 2009-ի հունվարի 10-ին: Այս մասին լուրն անմիջապես հայտնվեց արտասահմանյան •րեթե բոլոր լրատվամիջոցներում:
Հարսանեկան ճոխ արարողությանը ներկա էին 300 հո•ի և ոչ մի լրա•րող կամ ֆոտոլրա•րող:
Հյուրերի ցանկում էին ռոք երաժիշտ Քիդ Ռոքը, երաժիշտ Սեշը, դերասաններ Մոլի Սիմսը, Վանեսսա Մարսիլը, Ջեյմս Կաանն ու այլ աստղեր: Հարսանեկան փակ արարողությունը կայացավ Մալիբուում:
Նորապսակների ընկերները պատմում են, որ աստղային զույ•ը Dolce & Gabbana-ի հա•ուստներով էր: Իսկ մատանիները H.Stern հայտնի ֆիրմայի էին. ադամանդը` չորս կարատանոց:
Ֆերջին ասում է, որ ամուսնությունից հետո ոչ մի փոփոխություն էլ չի նկատում. ՙԵս խելա•արվում եմ նրա համար: Նա •իտի` ինչպես շփվել կանաց հետ ու շատ է հար•ում ինձ՚:
Շուշան Պետրոսյանը սպասում է իր երրորդ բալիկին
Արդեն երկու զավակների մայ,ր եր•չուհի Շուշան Պետրոսյանը մայիսին ևս մեկ ան•ամ կզ•ա մայրանալու
բերկրանքը: Երեխայի սեռն արդեն հայտնի է, եր•չուհու երկու որդիները` Գրի•որն ու Գա•իկը քույրիկ կունենան: Շուշանն ասում է, որ իր համար այնքան էլ կարևոր չէ երեխայի սեռը, կարևորը հենց երեխա ունենալն է:
Նոր ծնվող բալիկի անունը եր•չուհու մոր` հայտնի եր•չուհի Արաքս Մանսուրյանի պատվին է: Եր•չուհին մեզ նաև ասաց, որ չի սահմանափակվի երեք երեխայով. նա պատրաստ է կրկին մայրանալու: