Ավելի զիլ չի լինում. «ԵՍ 2007»
Մի պահ պատկերացրու, հայկական շոու-բիզնեսի ողջ աստղաբույլը, խենթ երկրպագուներն ու «Ես»: Ավելի զիլ, տպավորիչ ու հետաքրքիր երեկո դժվար է պատկերացնել:
77 օր շարունակ անհամբեր սպասել ես այս պահին, և ահա, այն եկավ: Ընտրեցիր քո հերոսներին ու ժողովուրդն էլ իմացավ` որքան ուժգին ես սիրում մեր կատարողներին:
Ամեն ինչ կախված էր հենց քեզնից ու քո ակտիվ քվեարկությունից: Արդեն պարզ է, թե ովքեր են այս տարվա գլխավոր աստղերը: «Ես»-ը հանձնեց մրցանակներն ու հայտարարեց, թե ինչ է ստացվել քո քվեարկության արդյունքում:
«Ամենաանկեղծ և բարի ժպիտ»
Մրցանակաբաշխության առաջին անվանակարգը հանձնեց ժպտերես Հրաչուհի Ութմազյանը: Ընթերցողների քվեարկությամբ հայկական շոու-բիզնեսի ամենաանկեղծ և բարի ժպիտով երգիչն Արմենչիկն է:
Առաջատարներն էին` Արմենչիկ, Հասմիկ Կարապետյան, Սիրուշո, Արսեն Սաֆարյան:
«Առեղծված»
Այս անվանակարգը հայտարարեց «Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիքը» հաղորդաշարի հեղինակ Դիանա Գրիգորյանը: «Ես»-ականներին ու «Ես»-ասերներին շնորհավորելուց հետո պարզվեց` ով է առեղծվածը: Հայկական շոու-բիզնեսի ամենաառեղծվածայինը Սերգեյ Գրիգորյանն է, ով գերազանցեց Միստր Իքսին ընդամենը մի քանի ձայնով: Սերգեյը մրցանակը ստանալով շնորհակալություն հայտնեց բոլորին ու խոստովանեց, որ իր առաջին քայլերին նպաստել է նաև «Ես»-ը:
Առաջատարներն էին` Սերգեյ Գրիգորյան, Միստր Իքս, Հայկո, Սիլվա Հակոբյան:
«Երբևէ զարմացրած աստղ»
Այս անվանակարգում հաղթող ճանաչված «Ռուբիկոնի» Արսեն Գրիգորյանը ցնծության մեջ էր: Այնքան անսպասելի էր հաղթանակը երգիչ-հաղորդավարի համար, նա բեմ բարձրացավ աթոռների վրա փակցրած «զբաղված է» մակագրությունը կրծքին: Արսենի «Տես» երգի կատարման ժամանակ Կասկադը թնդում էր:
Առաջատարներն էին` Արսեն Գրիգորյան, Շպռօտ, Անդրե, Արամե:
«Աստղայինը չտարած»
Վերոնշյալ անվանակարգը հայտարարեց աստղային հիվանդությամբ չվարակված Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմինե Հովհաննիսյանը (մրցանակաբաշխության պատվավոր հյուրերից էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանը): Հաղթող ճանաչվեց Հասմիկ Կարապետյանը, ում շնորհակալական խոսքը այսպիսին էր` «ցանկանում եմ, որ բոլոր երգիչներն էլ չտառապեն աստղային հիվանդությամբ»:
Առաջատարներն էին` Հասմիկ Կարապետյան, Արմենչիկ, Սիլվա Հակոբյան, Սիրուշո:
«Ամենահամեստ»
Ամենահամեստը ճանաչվեց Սիլվա Հակոբյանը, ով շնորհակալություն հայտնելուց հետո կատարեց I like երգը, որով ներկայացել էր «BBC»-ում և հաղթել:
Առաջատարներն էին` Սիլվա Հակոբյան, Մարգարիտա Բարխոյան, Սոնա Շահգելդյան, Սիրուշո:
«Ամենաանհասանելի աստղ»
«Ամենաանհասանելի աստղ» անվանակարգը որոշելիս ամենևին էլ նկատի չեն ունեցել աստղերի բջջային հեռախոսի անհասանելիությունը, այլ հենց կոնկրետ անձին, ում գտնելը չափազանց դժվար է կամ գրեթե անհնար:
Մրցանակակրի անունը հայտարարեց հաղորդավար Արամ Հարությունյանը, ով անկախ զբաղվածությունից՝ միշտ հեռաձայնող է:
Իսկ ամենաանհասանելին ճանաչվեց Անդրեն, ով կատարեց «Սոնե լե լե»-ն:
Առաջատարներն էին` Անդրե, Նունե Եսայան, Արա Մարտիրոսյան, Սիրուշո:
«Ամենաբամբասվող աստղ»
Այս անվանակարգում ներկայացված երգիչներից բոլորն էլ բամբասվում են, բայց նրանց իր ձայներով գերազանցեց ձկնիկ Շպռօտը: Երգչուհուն մրցանակ հանձնեց ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը:
Ամենաբամբասվող երգչուհին իր ողջ փայլով էր ներկայացել մրցանակաբաշխությանը և մրցանակը ստանալուց հետո կատարեց «Տիմ-տիրիմ»-ը:
Առաջատարներն էին` Շպռօտ, Էմմի, Անդրե, Նունե Եսայան:
«Ամենաթիթիզ աստղ»
Ամենահետաքրքիր անվանակարգերից մեկը հանձնեց ոչ պակաս թիթիզ Արչին: Մրցանակակիր ճանաչվեց Սյուզի Մելիքյանը: Ամենաթիթիզ աստղը ստացավ իր առաջին մրցանակն ու երգի պրեմիերա արեց «Ես»-ի մրցանակաբաշխությանը:
Առաջատարներն էին` Սյուզի Մելիքյան, Շպռօտ, Էմմի, Արմինկա:
«Տարվա բոց»
Ամենաբոց անվանակարգում հաղթեցին «Ամարաս» պարի խմբի աղջիկները, ովքեր հայ աստղերի տեսահոլովակների և համերգների կրակն ու բոցն են:
Ի դեպ նրանք հատուկ «Ես»-ի՝ Սերժօի պատրաստած երգի համար պար էին բեմադրել, որով էլ սկսվեց «Ես»-ի երեկոն: «Ամարասի» ղեկավար Վիկան մրցանակը ստանալուց հետո ասաց, որ սա առաջին մրցանակաբաշխությունն էր, որտեղ նրանք ոչ միայն մասնակից էին, այլև ներկայացված էին անվանակարգերում:
Առաջատարներն էին` «Ամարաս», «Հայ տղեք», Սիլվա Հակոբյան, «Հ.Ա.Յ.Ք»:
«Տարվա լռություն»
Ճիշտն ասած, երգիչները ամենաշատը վախեցել էին հենց այս անվանակարգից: Նրանցից մի քանիսը տարբեր եթերների ժամանակ հայտարարել էին, որ այնքան էլ չէին ուրախանա այս անվանակարգում հաղթելով: Այնուամենայնիվ, հաղթեց Անի Ամիրյանը: Հարգելի պատճառով երգչուհին չկարողացավ ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, բայց մենք Անիին փոխանցեցինք իր մրցանակը:
Առաջատարներն էին` Անի Ամիրյան, Աննա Խաչատրյան, Վլադիմիր և Մարգարիտա Բարխոյաններ, Արա Մարտիրոյան:
«Ակումբային դեմք»
Եթե ամենացանկալի երգիչ-երգչուհիներին կարելի է տեսնել հեռուստաէկրանին կամ պոստերներում, ապա այս անվանակարգի հաղթողին առավել հաճախ կարող ես տեսնել Երևանի ակումբներում: Հաղթող ճանաչվեց «Հայ թիմից» Համոն:
Առաջատարներն էին` Համո, Էմմի, Շպռօտ, Սուպեր Սաքո:
«Ամենալուսաբանված աստղ»
Կան երգիչներ, որոնք լրատվամիջոցներով այնքան են լուսաբանվել, որ նրանց անձամբ չճանաչելով՝ գիտենք՝ երբ են արթնանում, ինչ են սիրում, ինչ չեն սիրում և անգամ, թե որտեղ են հանգստանում:
«Ամենալուսաբանված աստղ» անվանակարգը հանձնեց միշտ իր տեղեկացված լինելու իրավունքն օգտագործող Գևորգ Ալթունյանը:
Հաղթող ճանաչվեց Արսեն Սաֆարյանը:
Առաջատարներն էին` Արսեն Սաֆարյան, Շուշան Պետրոսյան, Անդրե, Սիրուշո:
«Լավագույն քառյակ»
«Լավագույն քառյակ» անվանակարգում ներկայացված խմբերից մեկի անունը, չնայած անդամների թվին՝ «Թիվ 5» է, «Հ.Ա.Յ.Ք»-ը ներկայումս հանդես է գալիս եռյակով, թեև երեք ամիս առաջ, երբ ներկայացվեցին անվանակարգերը խումբը դեռևս քառյակ էր: Ընթերցողը կարողացավ չխճճվել այս խառնաշփոքում ու կայացրեց իր որոշումը: Հաղթող ճանաչվեց «Հ.Ա.Յ.Ք.» խումբը, որը շուտով դարձյալ քառյակ կդառնա:
Առաջատարներն էին` «Հ.Ա.Յ.Ք», «4 տարբերակ», «Հայեր», «Թիվ 5»:
«Սիրված խումբ»
Այս անվանակարգի հաղթողների անունները հայտարարեցին «Արմատ»-ի Վազգեն պապիկն ու Լաուրա տատիկը: Հաղթող խմբի երկրպագուները չափազանց ակտիվ էին գտնվել և արդյունքում հաղթեց «Հայ տղեք» խումբը, որը մի քանի ձայնով առաջ էր անցել «Էմփիրեյ» խմբից:
Առաջատարներն էին` «Հայ տղեք», «Էմփիրեյ», «Հ.Ա.Յ.Ք», «Թիվ 5»:
«Ամենացանկալի երգիչ»
Այս անվանակարգում ներկայացված երգիչներից յուրաքանչյուրի համերգի տոմսերը շատ արագ են սպառվում, քանի որ նրանք ամենացանկալին են: «Ես 2007»-ի արդյունքներով ամենացանկալի երգիչ ճանաչվեց Արսեն Սաֆարյանը: Արսենը հանդիսատեսին «Սիրո երեկո» նվիրեց:
Առաջատարներն էին` Արսեն Սաֆարյան, Անդրե, Արամե, Հայկո:
«Ամենացանկալի երգչուհի»
Բոլոր տղաները նրա անունը լսելիս պետք է որ «ա¯խ» քաշեն, չէ՞ որ նա ամենացանկալի երգչուհին է, համենայնդեպս՝ այս մրցանակաբաշխության շրջանակներում:
Մեր ընթերցողների քվեարկության արդյունքում պարզվեց, որ ամենացանկալին Սիրուշոն է: Վերջինս շնորհակալական խոսքից հետո բոլորին նվիրեց իր «Հիմա» երգը:
Առաջատարներն էին` Սիրուշո, Էմմի, Հասմիկ Կարապետյան, Սոֆի Մխեյան:
«Շոու-բիզնեսի արքայադուստրը»
Ձայների մեծամասնությամբ դարձյալ հաղթող ճանաչվեց Սիրուշոն: Երգչուհին երեկոյի ընթացքում ստացավ իր երկրորդ մրցանակը. սա նախ և առաջ նրա երկրպագուների հաղթանակն է:
Առաջատարներն էին` Սիրուշո, Սոֆի Մխեյան, Էմմի, Սյուզի Մելիքյան:
«Շոու-բիզնեսի արքայազն»
Հայկական շոու-բիզնեսի ասպետ և արքայազն ճանաչվեց Անդրեն: Այս անվանակարգում հաղթելուց հետո Անդրեն կատարեց «1000 անգամ» երգը: Անդրեն նույնպես տուն գնաց երկու «Ես 2007» մրցանակով:
Առաջատարներն էին` Անդրե, Միշո` «Հայ տղեք», Արամե, Հայկո:
«Ամենագժոտ»
Այս անվանակարգում ձայների մեծամասնությամբ հաղթեց «Ես» ամսագիրը: Սակայն երեկոն հետաքրքիր չէր լինի, եթե մենք ինքներս մեզ մրցանակ հանձնեիք: «Ես»-ը մրցանակը հանձնեց իրենից հետո ամենաշատ ձայներ հավաքած մրցանակակրին` DJ Սերժօին:
Առաջատարներն էին` «Ես», DJ Սերժօ, «Հայ տղեք», Շպռօտ:
Դե ինչ, արդեն ամեն ինչ պարզ է: Մնում է միայն անհամբեր սպասել «Ես 2008»-ին: «Ես 2007»-ից հետո այն ավելի զիլ կլինի:
Սիրուշո- Գլխավոր անվանակարգերում հաղթած Սիրուշոն, կարելի է ասել, երեկոյի թագուհին էր: Իր իսկ խոսքերով՝ նրա համար անակնկալ էին մրցանակները: Երբ երգչուհին ներկայացավ մրցանակաբաշխությանը, Անդրեն, Սոֆի Մխեյանն ու Արմինկան արդեն շնորհավորում էին եգչուհուն, թեև անվանակարգը դեռ չէր հայտարարվել: Պարզվում է` երգիչները ենթադրել էին, որ գ լխավոր մրցանակները Սիրուշոն է տանելու:
Երգչուհուն անչափ դուր էր եկել համերգ-մրցանակաբաշխությունը: Սիրուշոն ասաց, որ իրենք հաճախ մասնակցում են այնպիսի մրցույթների, մրցանակաբաշխությունների, որտեղ կոնկրետ մասնագետների կողմից գ նահատվում է վոկալը, իսկ, ահա, «Ես 2007»-ում ամեն ինչ կախված էր երկրպագուների քանակից:
Արսեն Սաֆարյան
Արսեն Սաֆարյանի համար «Ես 2007»-ը նույնպես անակնկալներով լի էր ու հետաքրքիր: Երգիչը այդպես էլ չկարողացավ պատասխանել իմ այն հարցին, թե ո±ր անվանակարգն էր իր համար ավելի կարևոր: Ասում է` երբ ցանկալի ես, դա շատ լավ է, ուրեմն ինչ-որ մեկին պետք ես, իսկ լուսաբանված լինելը երկար տարիներիրի աշխատանք է:
Արսենի համար մրցանակաբաշխությունը յուրահատուկ էր այնքանով, որ այստեղ ամեն ինչ որոշում են երկրպագուները:
Արսենը շնորհակալ է բոլոր նրանցից, ովքեր աջակցեցին իր հաղթանակին:
«Հայ թիմ»
«Հայ տղեքն» ու «Հայ թիմի» տղաների համար իրենց հաղթանակները անակնկալ չէր, քանի որ, իրենց իսկ խոսքերով, վստահ են իրենց երկրպագւների կողմից: Միշոն ասում է, որ իր կարծիքով ուրիշ խումբ չկար, որ կարող էր լավագույնը ճանաչվել: Այդ օրը շատ էր ուրախացել «Հայ թիմի» Համոն:
Իսկ մրցանակաբաշխությունից հետո տղաները գ նացել են հաղթանակները նշելու և գ իշերն անցկացնելու աղջիկների հետ, սակայն այդ մասին հասկանալի պատճառներով չցանկացան պատմել:
«Ես» երիտասարդական-երաժշտական մրցանակաբաշխության ինֆորմացիոն հովանավորներն էին՝ CS publishing house-ը՝ «TV մոլ» շաբաթաթերթով և «Արմենիա» հեռուստատեսությունը:
Միջոցառման գ լխավոր հովանավորներն էին՝
«Վալիո»՝ համեղ է, ինչպես միշտ
«Շեն կոնցեռն»՝ երկրի շենացման լավագույն գ րավական
Հովանավորներն էին՝
«Օզիս» ապրանքանիշը՝ հակասությունների արվեստ
«Հագենաս» ֆիրման՝ իր «Աբրիկոտաբս» ապրանքանիշով. «Թարմ ծիրանի համ՝ ողջ տարին»
Ձեզ ենք ներկայացնում "ԵՍ 2007" մրցանակաբաշխության որոշ էքսկլյուզիվ լուսանկարներ |