Ամսագրի մասին

 

2006 թ. Անի Քոչարի մտահաղացմամբ ծնվեց "ԵՍ YES!" երիտասարդական գժոտ ամսագիրը: Այն ամսագիր է բոլոր նրանց համար, ովքեր երիտասարդ են ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգով: Ովքեր անհատականություններ են, ունեն սեփական "ԵՍ"-ը: "ԵՍ YES!"-ում արծարծվում են բացառությամբ երիտասարդներին հուզող հարցեր ու խնդիրներ, որոնց միջոցով ամսագրի երիտասարդ բայց փորձառու լրագրողներն իրենց լուծումներն ու տարբերակներն են առաջարկում դրանք հաղթահարելու համար: Ամսագրում կան նաև ժամանցային նյութեր, որոնք մեր ընթերցողների համար լավագույն միջոցն են ձանձրալի առօրյան զվարճալի դարձնելու համար:

 

Սակայն ամենանշանակալիցն ու մեր աշխատանքի գնահատականը "ԵՍ Ակումբ" էջն է, ուր տպագրվում են խմբագրություն ուղարկված հազարավոր նամակներից ընտրվածները: 

 

Կարդա' ԵՍ YES!

Աստղերը «Ես»-ի մասին

 

Արամե

Ինքս միշտ հաճույքով եմ համագործակցում ՙԵս՚-ի հետ. եթե սկզբում զգուշավորություն էի դրսևորում? մտածելով, որ այս կամ այն հարցում կարող է իրար չհասկանանք, ապա այժմ արդեն վստահ եմ, որ ՙԵս-ում ամեն ինչ ճիշտ ու կոռեկտ է արվում: Ի տարբերություն այլ ամսագրերի, որոնցում անդրադարձ է լինում նաև ինձ, դրանք պարզապես թերթում եմ, իսկ ՙԵս՚-ում հայտնվելուց անկեղծորեն ուրախանում եմ:

Բացառիկ է ՙԵս՚ ամսագրի լրագրող Մհեր Բաղդասարյանը. ինձ հանդիպած բոլոր լրագրողներից նա ամենահամարձակն է, իրեն շատ ազատ է զգում ցանկացած զրուցակցի հետ, ինչը ոչ միայն հարցազրույցն է հեշտացնում, այլև անմիջական մթնոլորտ է ապահովում: Կարծում եմ? դա շատ դրական է:

Եվ վերջում` ՙԵս՚ ամսագրին մաղթում եմ անսպառ էներգիա և վստահ եմ, որ մենք կշարունակենք համագործակցել նաև այսուհետ:

Անդրե

Շնորհավորում եմ իմ սիրելի ՙԵս՚-ին:

 

Ուրախ եմ, որ դու գնահատված, պահանջարկված ու սիրված ես ընթերցողների կողմից: Կայացման հարցում ամենակարևորն այն է, որ դու նաև սպասված լինես: Իսկ դու այդպիսին ես, ՙԵս՚: Ցանկանում եմ, որ միշտ արդար մնաս ու տպագրես միայն ճշմարտությունը: Երբեք չստե՛ս, մեր դեռ փոքրիկ ՙԵս՚:

ՙԵս՚ ամսագրի աշխատակազմին ցանկանում եմ աշխատասիրություն (որը դուք թեև ունեք) և համբերություն: Իմ երկրպագուները սիրում են քեզ: Մենք ձեզ հետ ենք: Աստված ձեզ պահապան:

Մի անգամ, երբ ՙԵս՚-ի խմբագրություն էի գնացել, ինձ թեյ հյուրասիրեցին, իսկ երկրորդ այցիս ժամանակ հայտնաբերեցի, որ բաժակը մնացել էր այնպես, ինչպես թողել էի: Բավականին զարմացա ու մի պահ մտածեցի, որ բաժակ լվացող չունեն (կատակում է): Հետո, իհարկե, ինձ ասացին, որ բաժակը պահվել է աճուրդի հանելու մտադրությամբ:

Եվ մի հարց էլ է ինձ շատ հետաքրքրում: Ասում են? Անդեն ՙԵս՚-ին դատի է տվել: Արդյունքում ո՞վ հաղթեց: Եթե ես եմ հաղթել, ապա ո՞ւր է այն տուգանքը, որը պետք է վճարեիք իմ ընկերությանը (ծիծաղում է):

Արմենչիկ

Դեռ փետրվարին իմացա, որ ՙԵս՚ ամսագիրը մտադիր է պատրաստել իմ հատուկ թողարկումը: Մեծ սիրով համաձայնեցի, բայց կար մի խնդիր` անհրաժեշտ էին մանկությանս և ծնողներիս լուսանկարները, իսկ նման լուսանկարներ այստեղ` Երևանում չունեի: Պայմանավորվեցինք, որ ԱՄՆ մեկնելուն պես դրանք ինտերնետով կուղարկեմ: Բայց այնտեղ էլ համակարգիչս շարքից դուրս եկավ և չհաջողվեց նկարներս շուտ ուղարկել: Ճիշտ են ասում, որ մի բանի ինչքան շատ ես սպասում, այնքան դժվար է ստացվում: Զանգեցի խմբագրություն և տեղեկացրի, որ մի քանի շաբաթից վերադառնում եմ Երևան և անձամբ լուսանկարները տեղ կհասցնեմ:

Եվ հիմա, ամեն անագամ հատուկ թողարկումս թերթելիս, նայում եմ այդ նկարներին ու հիշում, որ հենց դրանց պատճառով էր, որ ավելի քան մեկ ամսով հետաձգվեց ամսագրի տպագրությունը: Մի խոսքով` ուշ լինի, նուշ լինի:

Իսկ ՙԵս՚ ամսագրին մաղթում եմ միշտ լինել առաջինը ամեն հարցում:

Արսեն Գրիգորյան

Իր ձևաչափով երիտասարդական այս ամսագիրն իրոք հաջող նախաձեռնություն է,

և իզուր չէ, որ շատ մեծ լսարան ունի: Հագեցած էջերի շնորհիվ մեր երկրպագուներն ավելի շատ տեղեկություններ են իմանում մեր մասին:

Ես ՙԵս՚-ին մաղթում եմ ՙես՚-ասերների մեծ բանակ, և որ մոտ ապագայում էջերի քանակը եռապատկվի:

 

Արևիկ Սիմոնյան

ՙԵս՚-ի համարներից մեկում հայտնվել էի ՙՆվեր աստղից՚ խորագրում և իմ հարցին ճիշտ պատասխանողը ստանալուէրպատրաստածս հագուստներից մեկը: Շատ զբաղված լինելու պատճառով մոռացել էի այդ մրցույթի մասին և հետաքրքիրն այն էր, որ հեռու-մոտիկ ծանոթներս զանգահարում էին` անձամբ ինձնից ճիշտ պատասխանը իմանալու ակնկալիքով: Այդ ժամանակ անգամ զանգում էին նրանք, ում հետ ՙտարիներով՚ չէի խոսել: Ինչևէ, դա և՛ հաճելի էր, և՛ զարմանալի:

Շնորհավորում եմ փոքրիկ, բայց համարձակ ՙԵս՚-իկին, ցանկանում նոր իրավիճակներ? Թող քեզանից անպակաս լինեն հետաքրքիր դեպքերն ու դեմքերը:

Էմմի

ՙԵս՚ ամսագիրը միշտ նամակներ է ստանում և ժամանակ առ ժամանակ իրականացնում ընթերցողների ցանկությունը` հանդիպել այս կամ այն հայտնի մարդու հետ: Այդպես ՙԵս՚-ի խմբագրությունում հանդիպեցի սևանցի մի աղջկա հետ, ով իմ երկրպագուհին էր, բայց երբ ինձ տեսավ, իրար խառնվեց ու ճչում էր. ՙՉեմ հավատում, դուք ինձ խաբում եք, սա Էմմին չէ՚? Նրա պահվածքից ես իրոք վախեցա, բայց հետո հաջողվեց նրան հանգստացնել: Մենք մի փոքր զրուցեցինք և, կարծում եմ? մեր հանդիպումն այդ աղջկա կյանքում ինչ-որ բան փոխեց դեպի լավը? թեկուզ մի քանի րոպեով:

Քանի որ ՙԵս՚ ամսագիրը գարնան ծնունդ է, ցանկանում եմ, որ այն միշտ լինի սիրով լցված, գարնանային ծաղիկների ու ծառերի պես ծաղկուն ու բացված: Թող իր գեղեցկությամբ ու թարմությամբ շարունակի գերել բոլորին:

Սիրուշո

Շատ եմ հավանում ՙԵս՚ ամսագիրը, որովհետև այն իր առաքելությունն ունի: Եթե առաջ միայն արտասահմանցի երգիչներն ունեին իրենց պոստերները, ապա այսօր ձեր ամսագրի շնորհիվ հայ երգիչ-երգչուհիներն էլ նման հնարավորություն ունեցան: Համերգների ժամանակ շատ եմ նկատել, որ ձեր ամսագրի պոստերներով են քաջալերում ինձ և մյուս երգիչներին:

Շնորհավորում եմ ՙԵՍ՚-ին և մաղթում եմ ամենայն բարիք: Թող ավելանան ձեր ընթերցողներն ու հարատևի ՙԵՍ՚-ը:

Արսեն Սաֆարյան

ՙԵՍ՚-ի հետ կապված շատ պատմություններ կան: Երբ լույս տեսավ իմ հատուկ թողարկումը, ցանկանում էի? որքան հնարավոր է

 

շուտ ձեռք բերել այն: Երբ մոտեցա կրպակին, կրպակավաճառը ՙհիստերիայի՚ մեջ ընկավ: Չեր պատկերացնում, որ կարող եմ իմ մասին տպագրված ինչ-որ բան գնել:

Մաղթում եմ, որ ՙԵՍ՚-ը միշտ մնա այդքան բովանդակալից ու շատերիս հետաքրքրող մութ հարցեր պարզաբանող:

Սիլվա Հակոբյան

Երբ դեռ ՙԵս՚-ը նոր էր լույս տեսնում, ես միշտ հիացմունքով էի թերթում ամսագիրն ու մտածում, տեսնես կգա՞ մի օր, որ իմ մասին հենց այս ամսագրում գրվի կամ, առավել ևս, նրա շապիկին հայտնվեմ: Ու երբ ինձ զանգեցին խմբագրությունից և ասացին, որ ցանկանում են գրել իմ մասին, ես երանության մեջ էի: Ուրախությունս կրկնապատկվեց, երբ իմացա, որ շապիկին եմ հայտնվելու:

 

Կարծում եմ? ՙԵս՚-ը բացառիկ ամսագիր է. ես ձեզ մաղթում եմ երկար-երկար կյանք, միայն հետաքրքիր հյուրեր և միշտ այդպիսի բովանդակալից ու գունագեղ էջեր:

Հասմիկ Կարապետյան

Միշտ էլ շատ լավ ու ընկերական հարաբերությունների մեջ եմ եղել ՙԵս՚ ամսագրի հետ: Ամեն անգամ մեծ սիրով հարցազրույց եմ տվել ու անհամբեր սպասել նոր համարներին: Մի անգամ ինչ-որ թղթակից ներկայացավ ամսագրի անունից և ինձ հարցրեց, թե որքա՞ն գումարի դիմաց մերկ կլուսանկարվեմ ամսագրի համար: Ես ասացի, որ Հայաստանում չէի համաձայնի, իսկ ամիսներ անց ամսագրում կարդացի, որ իբր համաձայնել եմ նույնիսկ 25.000 դոլարով: Պարզվեց, որ խմբագրության անդամներն էլ տեղյակ չէին դրանից ու կարծել էին, թե պատրաստված նյութն իրական է: Դրանից հետո երկրպագուներիցս շատերը հիասթափվեցին ինձանից: Այնուամենայնիվ, թյուրիմացությունը հարթվեց:

Շատ եմ սիրում ՙԵս՚ ամսագիրը: Ցանկանում եմ երկրպագուների է՛լ ավելի մեծ բանակ: Թող իմ մեկամյա բարեկամը է՛լ ավելի հետաքրքիր ու պայծառ դառնա:

Արմինկա

Մեր առաջին նյութը պատրաստել ենք Արմինկայի և Շպռօտի հետ. հրավիրեցինք նրանց խմբագրություն և զրուցեցինք փիրսերի (դակումների) և տատուների (դաջվածքների) շուրջ: Ինչպես ասում են` նրանց ոտքը խերով էր:

 

Ողջունում եմ ՙԵս՚ ամասագիրն ու իր դեռ ոչ այնքան երկար, բայց, միևնույն է, բովանդակալից գործունեությունը: Հավանում եմ ամսագրի աշխատաոճը, որովհետև գիտեմ, որ անընդհատ այն կատարելագործվում է: Փոքրիկ ամսագրից ամեն անգամ ստանում եմ ահռելի քանակությամբ ինֆորմացիա: Ցանկանում եմ, որ ձեր ընթերցողներն անդավաճան մնան ձեզ, ու մենք միշտ համագործակցենք:

Շպռօտ

ՙԵս՚-ի հետ կապված շատ հետաքրքիր պատմություններ կան: Այս մեկ տարվա ընթացքում հասցրել ենք հարազատանալ ու նույնիսկ վիճել: Ասեմ, որ երբեմն վիճում են շատ սիրելուց: Այս դեպքը հենց դրանցից է:

Օգոստոսի համարի շապիկին ես էի: Այդ ամիս հասցրինք լավ վիճել, որովհետև կարծում էի, թե նկարս շապիկի վրա այնքան էլ հարմար տեղում չէ և աչքի չի ընկնում: Բայց շուտով համոզվեցի հակառակում: Դրանից մի քանի ամիս հետո տեսա ՙՀայ տղեքի՚

 

հատուկ թողարկումը, որտեղ շապիկին միայն նրանք էին: Միանգամից զանգահարեցի Մհերին ու առանց նրան լսելու սկսեցի կռվել: Իհարկե, վերջում հասկացա իմ սխալն ու Մհերն էլ ինձնից չնեղացավ:

ՙԵս՚-ն իմ ամենասիրելի ամսագիրն է, առանց ՙսապոնվելու՚ ասում եմ, որ այն իսկապես երիտասարդական ու գժոտ է: Սկզբում ռուսական ամսագրեր էի գնում, իսկ հիմա, երբ արդեն կա ՙԵս՚-ը, ընթերցում եմ միայն դա: Ուզում եմ, որ միշտ մնաք այդպես որակյալ ու խենթ: Պաչում եմ...

 ՙՀայ տղեք՚

Սևանում էի: Ձմեռ էր: Հեռվում մի ամսագիր տեսա: Այն լողում էր: Սկզբում չճանաչեցի, հետո հասկացա, որ ՙԵս՚-ն է: Պապիկս ասաց.

- Տե՛ս, ՙԵՍ՚, հանկարծ չխորտակվես:

Մենք գնացինք: Չէ, իսկ եթե լուրջ, ապա միայն մի բան կասեմ, որով գրեթե ամեն ինչ ասված է. մենք մեր թիմով համարյա ամեն օր

 

լինում ենք ՙԵս՚-ում, մեզ հարազատ վայր է դարձել: (Ի դեպ, ամեն անգամ նրանց գնալուց հետո մեր խմբագրությունով կարծես ցունամի անցած լինի կամ Անիի ավերակները լինեն. ՙԵս՚):

Ցանկանում եմ, որ ՙԵս՚-ը միշտ արդարացնի երիտասարդների սպասումները: Երբեք ՙշաբլոն՚ չդառնաք ու արխային չընկնեք, որ գործերը լավ ա:

DJ Սերժօ

ՙԵս՚-ի ֆոտոսեսիաներից մեկի ժամանակ տղաներով նկարվում էինք Մոնումենտի բակում? մեր ավտոմեքենաների ֆոնի վրա. Անի Քոչարը մի պահ նայեց կանգնած մեքենաներին, հետո շատ լուրջ դեմքի արտահայտությամբ ասաց, որ ՙՆիվաների՚ ֆոնի վրա շատ ավելի տպավորիչ նկարներ կստացվեն: Ամենահետաքրքիրն այն էր, որ մեքենաներից ոչ մեկը ՙՆիվա՚ մակնիշի չէր:

Շնորհավորում եմ ՙԵս՚-ին ու մաղթում? գժոտությանը զուգահեռ ֆինանսական բարգավաճում:

 

Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյաններ

ՙԵս՚ ամսագրի սիրելի աշխատակիցներ, սրտանց շնորհավորում ենք ՙԵս՚ ամսագրի լույսընծայման մեկամյակի կապակցությամբ:Մաղթում ենք երկար-երկար ստեղծագործական բեղմնավոր կյանք, հետաքրքիր նորություններ և բարի լուրեր:

 

Մենք միշտ մեծ անհամբերությամբ ենք սպասում ձեր ամսագրի հերթական համարին և հաճույքով ընթերցում յուրաքանչյուր հրապարակում: Ամսագիրը հագեցած է բազմաբնույթ լրատվությամբ մեր սիրելի աստղերի կյանքից, հայտնի մարդկանց առօրյայից, և այդ հանգամանքը առավել գրավիչ են դարձնում ամսագրի էջերում զետեղված հոդվածները: Իսկ վառ և խոսուն լուսանկարներն է՛լ ավելի պայծառ ու թեթև են դարձնում այն:

Թող ձեր ամսագիրը միշտ ուրախություն պատճառի ընթերցողներին, լինի արդիական, միևնույն ժամանակ` զվարճալի: Եվ թող կրկնապատկվի ձեր ընթերցողների արդեն իսկ ահռելի բանակը:

 

- Շատ ուրախ եմ , որ “ Ես ” - ն արդեն 2 տարեկան է : Սրտանց շնորհավորում եմ ձեզ : Ցանկանում եմ , որ պահեք ձեր աշխատաոճն ու ձեռագիրը : Ամեն անգամ մեծ սիրով եմ թերթում “ Ես ” - ի էջերը , և այն ինձ շատ հարազատ է դարձել : Ուրախ եմ , որ մեր իրականության մեջ կա նման ամսագիր և շատ գոհ ու շնորհակալ եմ ` ինձ և իմ գործունեությանը հաճախ անդրադառնալու համար :

Ռազմիկ Ամյան

 

 

- Շնորհավորում եմ ամենահետաքրքիր ամսագրի ծնունդը : Կարծում եմ , ձեր արած աշխատանքն արդարացված է , քանի որ ձեզ սիրում ու կարդում են : Ամենակարևորն այն է , որ դուք չեք գրում ` միայն ամսագրի էջերը լցնելու համար , այլ շոշափում եք արդիական ու երիտասարդներին հետաքրքրող շատ հարցեր : Ցանկանում եմ , որ շարունակեք աշխատել նույն եռանդով , բարձրացնեք տպագրման որակը , ամսագրի տպաքանակը ու անընդհատ թարմ տեղեկություններ մատուցեք մեզ :

Մկո

 

Դու եկար անաղմուկ , բայց հաստատուն քայլերով , թակեցիր քո հասակակիցների դռները ` վստահ , որ լավ ես ճանաչում նրանց , գիտես , թե ինչ հարցերի պատասխանների են սպասում , որն է նորը , հետաքրքիրը նրանց համար :

Դու եկար գունագեղ արտաքինով , մեկեն բարձրացնելով քո առաջին ծանոթների տրամադրությունը , հարստացնելով նրանց ստացած տեղեկությունը : Թերթելով երկու տարվա համարները ` զարմանում ես , թե որքան մտահոգված ես բավարարելու յուրաքանչյուրի հետաքրքրությունը , որքան լավ գիտես , թե ով ինչ է սպասում քեզանից :

Ամենակարևորը , ամեն ինչ անում ես գեղեցիկ ու այդ գեղեցկությունը քո ընթերցողի մեջ ներարկում է անսահման մի բարություն ... Yes!

 

Աստղիկ Գևորգյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

 

- Շնորհավորում եմ իմ ամենասիրած ամսագրի տարեդարձը : Ցանկանում եմ ավելի մեծ տպաքանակ , լավ - լավ նյութեր , բացառիկ հարցազրույցներ ու ավելի մեծ վաճառք : Ցանկանում եմ , որ ձեզ հարցազրույց տա ինքը ` Շառլ Ազնավուրը :

Սուրեն . “ Դար 21 ”

 

- Ուրախ ենք , որ հայ իրականության մեջ էլ կա ամենաթարմ ու ամենահետաքրքիր նորությունները հաղորդող ամսագիր : Կարծում ենք ` “Ես” - ն ունի իր ուրույն ճաշակն ու “Ես” - ը : Ցանկանում ենք , որ երբեք կենցաղային բամբասանքներն ու կանացի զրույցները տեղ չգտնեն ձեր էջերում : Մնացեք այդքան ինքնատիպ ու յուրօրինակ :

“ 32 ատամ ” ակումբ

 

- Կարծում եմ ` այս երկու տարիների ընթացքում “Ես” - ը միշտ տվել է ամենաթարմ տեղեկություններն ու նորությունները շոու - բիզնեսի աշխարհից : Հուսով եմ , որ ապագայում նույնպես ամսագիրը կմնա այդքան ակտիվ ու գունեղ : Կարծում եմ 1` “Ես” - ի միակ թերությունը իր ձևավորման ` մասնավորապես գերհագեցվածության մեջ է : Ամեն դեպքում երիտասարդությունը սիրում ու կարդում է “Ես” - ը ` ինչը շատ ուրախալի է :

“Ես” ամսագրին շատ դրական եմ վերաբերվում , մշտապես ընթերցում եմ , քանզի այն պատրաստում են ինձ համարյա հարազատ մարդիկ ` իմ ուսանողները : Չնայած հասկանում եմ , որ այս ամսագիրն իմ տարիքի անձանց համար չի նախատեսված , հատկապես ` խայտաբղետ ձևավորման առումով , բայց գիտեմ նաև , որ ցանկացած մարդ ձգտում է ավելի երիտասարդ երևալ , քան իրականում կա :

Մաղթանքներս ձեր ամսագրին բազում են ` ավելի հետաքրքիր , ավելի ծավալուն , ավելի հումորային և այլն: Ձգտեք անհնարինին եւ կստանաք առավելագույնը :

Եվս մեկ բարեկամական մաղթանք . շոու - բիզնեսի ներկայացուցիչներին այդքան հաճախ “աստղ” մի անվանեք , թե չէ իրենք շատ շուտ հավատում են , որ այդպես էլ կա :

Ամփոփեմ ասածս . թող հաջողությունը միշտ ուղեկցի ձեզ , իսկ ստեղծագործական միտքը ` երբեք չլքի :

Դավիթ Ալավերդյան ( “Մեդիա Մաքս” լրատվական գործակալության գլխավոր խմբագիր , լրագրության դասախոս )

 

Սրտանց շնորհավորում եմ ձեր 2- ամյակը և ցանկանում , որ միշտ մնաք այդքան երիտասարդական ու կարողանաք բարձրացնել բոլորի տրամադրությունը : Ուրախ եմ , որ վերջապես Հայաստանում կա մի ամսագիր , որ իր գործն այդքան լավ ու , ամենակարևորը , հաճույքով է անում : Վերջերս կարդացի Բիլանի ու Հասմիկի “բալիկի” ու Արամեի “ամուսնության” մասին նյութերը : Շատ հետաքրքիր էր , կեցցե ՛ ք :

Արամ Նիկոլյան

- “Ես” - ը մեր ընտանիքի ամենասիրելի ամսագրերից է : Այն տարբերվում է դաշտում առկա մյուս ամսագրերից ` իր յուրահատկությամբ ու աշխատաոճով : Իմ կարծիքով , նրա ամեն մի խորագիր արվում է մեծ սիրով ու նվիրումով , ամեն մի լուսանկար ու նյութ տպագրվում է տեղին և ժամանակին :

Ճիշտ է , ամսագիրն իր բնույթով թեթև է ու երիտասարդական , բայց նրա ստեղծման համար արվում է լուրջ ու պրոֆեսիոնալ աշխատանք : Ցանկանում եմ , որ հետագայում ամսագիրը չկորցնի իր դրական հատկանիշները և , դրանցից ամենակարևորը , բարությունը , որը տարածում է ամսագրի հետ ` նույնիսկ քիչ առնչություն ունեցող մարդկանց վրա :

Սյուզան Մարգարյան

 

- Կարծում եմ , ամսագրային դաշտում “Ես” - ը ամենակայացած ամսագիրն է , որն ունի մեծ լսարան ու բազմաթիվ ընթերցողներ : Վստահ եմ , որ երկու տարվա ընթացքում այն հասցրել է սիրվել բազմաթիվ մարդկանց , մեծերի ու երիտասարդների կողմից : Ամենափոքր իսկ ազատ ժամանակ ունենալու դեպքում ոչ միայն թերթում , այլ կարդում եմ “Ես” - ը , և սրանք պարզապես հերթապահ բառեր չեն : Մաղթում եմ երկարակեցություն ու աշխատանքնային բարի ճանապարհ : Ցանկանում եմ , որ ամսագրի շնորհիվ շարունակի բարձրանալ ձեր ընթերցողների ու մեր հանդիսատեսի մակարդակը :

Լուիզա Ղամբարյան

 

- Ջերմորեն շնորհավորում եմ իմ ամենամտերիմ ընկերոջ երկրորդ տարեդարձը : Մաղթում եմ , որ “Ես” - ի էջերում յուրաքանչյուր ընթերցող գտնի իրեն , իր “Ես” - ը , ստանա իրեն հուզող հարցերի պատասխանները : Կարճ ժամանակում “Ես” - ը հասցրել է սիրվել ու մեծ լսարան հավաքել , և դա ավելի է պարտավորեցնում : Այժմ ամսագիրն ունի հասարակության ընդհանուր մակարդակը բարձրացնելու , բարձր արժեքներով կրթելու ավելի մեծ հնարավորություներ , կարող է իրականացնել բազմաթիվ նոր ու հետաքրքիր ծրագրեր : Ճանաչելով “Ես” - ի խմբագրակազմին , աշխատակիցներին և ամսագրի գաղափարների շուրջ հավաքված համախոհներին ` վստահ եմ , որ բոլոր ծրագրերն անպայման իրականություն կդառնան : Շատ եմ կարևորում մեր ամսագրերի համագործակցությունը , որը բնական ու սահուն է ընթանում և կարծում եմ , որ այն կշարունակվի նաև ապագայում :

Հաշմանդամ մարդկանց ինտեգրմամբ զբաղվող “Հույսի կամուրջ” հկ - ի “Արևածաղիկ” ամսագիր

 

- Բազմիցս առիթ եմ ունեցել ձեր ամսագրում հայտնվելու և ասեմ , որ ինձ շատ է դուր գալիս ձեր աշխատաոճը : Դուք գրում եք բոլոր այն մարդկանց մասին , ովքեր հետաքրքրում են հասարակությանը : Հաճախ ինձ մոտենում են ձեր ընթերցողները , ովքեր նաև իմ երկրպագուներն են և ինձ պարզ է դառնում նրանց տեսակն ու որակը : Ուստի ցանկանում եմ , որ շարունակեք բարձրացնել նրանց զարգացվածության մակարդակը : Շատ եմ գնահատում ձեր արած աշխատանքը և շատ կցանկանայի , որ այն տարածվեր նաև Սփյուռքում , քանի որ ամսագիրը հետաքրքրում է նաև Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներին :

Համլետ Գևորգյան

 

Շատ եմ սիրում “Ես” ամսագիրը և կարդում եմ բոլոր համարները : “Ես” - ը տարբերվում է բոլոր ամսագրերից և միակն է Հայաստանում , որ իրոք , երիտասարդության ու նրա հոգսերի մասին է , այն մարդկանց մասին , ովքեր հետաքրքրում են ընթերցողներին ու հասարակությանը : Կարծում եմ ` “Ես” - ի ամենացնցող համարը ապրիլմեկյան համարն էր , հատկապես ` Հասմիկի հղիության ու Արամեի ամուսնության մասին կատակ - նյութերը : Շատ եմ սիրում “Ես” - ի բոլոր աշխատակիցներին ու մաղթում , որ միշտ մնան այդքան ընկերասեր ու գժոտ :

Սոնա Շահգելդյան

 

- Ջերմորեն շնորհավորում եմ “Ես” - ի 2- ամյակը : Ցանկանում եմ , որ այն միշտ լինի պահանջարկված , ունենա մեծ լսարան , միշտ լինի հետաքրքիր ու գրավիչ : Կարծում եմ ` “Ես” - ի խմբագրակազմը հասել է բոլոր այն նպատակներին , որոնք դրել էր իր առջև ամսագրի ստեղծման ժամանակ և ներկայումս երիտասարդական այն եզակի ամսագիրն է , որ ընթերցվում է մեծ քանակով ու հետաքրքրությամբ :

Մասնագիտությանս բերումով ավելի շատ քաղաքական - վերլուծական պարբերականներ ու թերթեր եմ կարդում , իսկ երբ ազատ ժամանակ եմ ունենում , անպայման ընթերցում եմ նաև “Ես” - ը : Վերջին անգամ հենց “Ես” - ում տված իմ հարցազրույցն եմ կարդացել , որը շատ հետաքրքիր ու գրագետ էր արված :

Գևորգ Ալթունայն

 

Սրտանց շնորհավորում եմ ՙԵս՚ - ի ծնունդը : Կարծում եմ ` այն միակ ամսագիրն է , որ կարդալիս երիտասարդները yes են բղավում : Մաղթում եմ , որ ընդլայնեք ձեր գործունեության շրջանակները , ունենաք ավելի մեծ տպաքանակ ու լսարան : Վերջերս կարդացել եմ Հասմիկ Կարապետյանի կեղծ հղիության մասին նյութը . ըստ իս , այն շատ հետաքրքիր էր ու զվարճալի :

Ավետ Բարսեղյան