|
“Ես ակումբի”՝ ամառային առաջին հյուրերը`Նարեկ Բավեյան և Նորո |
|
- Նարեկ, հնարավո՞ր է հաջորդ տարի քե՛զ տեսնենք “Եվրատեսիլում”: Նարեկ- Հավանաբար` ոչ: Այժմ ես այլ ուղղությամբ եմ աշխատում: Փորձում եմ կենդանի ձայնով հնարավորինս լավ երգել: Եթե նույնիսկ մեկ տարի հետո պատրաստ լինեմ, միևնույն է, չեմ գնա. հերթ կա, բան կա… ( ծիծաղում է): Իմ կարծիքով` հաջորդ տարի մրցույթում Հայաստանը պատվով կարող է ներկայացնել Ռազմիկ Ամյանը: Շատ լավ երգիչ է, շատ լավ ձայն ունի:
- Երգում ես “Վերջին անգամ”, իսկ վերջին անգամ ե՞րբ ես սիրահարվել: Նարեկ- ( Նարեկը սկսեց բարձրաձայն հաշվել, երկար մտածելուց հետո պատասխանեց:) Չորս տարի առաջ… - Որտե՞ղ և ո՞ր երգի տակ ( ժամանակ) կարելի է սեր խոստովանել: Նորո- Եթե հանդիպել ես նրան, ում ուզում ես սեր խոստովանել, կապ չունի՝ ինչ երգ է: Ուզում է` Արման Բարդումյանի երգը լինի: Կապ չունի: Նարեկ- Ճիշտն ասած, ես մի քիչ կհամբերեի ու կանջատեի այդ երգը ( ծիծաղում է): Իսկ եթե ավելի լուրջ` լավ տարբերակ է Boys 2 man խմբի Close your eyes, make a wish երգը: Երբ 14 տարեկան էի, Գլենդելում 16- ամյա Դիանա անունով մի աղջկա հենց այդ երգի ներքո սիրո խոստովանություն արեցի… Մեր սիրավեպը տևեց երեք ամիս: - Չե՞ք կարծում, որ երգչին երկրպագելը աղջիկներին նվաստացման է հասցնում: Նարեկ- Չեմ կարծում, թե դա նվաստացում է: Կարծում եմ` երգչին կամ երգը սիրելը նվաստացում չէ: Ես էլ մեծացել ու դաստիարակվել եմ Սթիվի Ուանդերի երգերով և եթե մի օր նրան տեսնեի, առանց վարանելու կասեի այդ մասին: Եթե երգիչը չի պատասխանում երկրպագուի հեռախոսազանգին, նամակին կամ sms- ին, չի նշանակում, թե նվաստացնում է նրան: - Odnoklassnik.ru կայքում չկաս, ի՞նչու: Նարեկ- Կայքում չեմ գրանցվել, որովհետև դա նման է արևածաղկի սերմերից կամ ծխախոտից կախում ունենալուն: Շուտով կունենամ իմ սեփական ինտերնետային կայքը, որտեղ երկրպագուները կարող են իրենց կարծիքը գրել: - Պատասխաններիցդ ենթադրելով՝ հումորով ես երևում: - Նարեկ- Այո, սիրում եմ ծիծաղել: Անեկդոտներ էլ եմ սիրում պատմել: Օրինակ՝ վերջին լսածս կարող եմ պատմել: Ապարանցիները բիլիարդ խաղալու են գնում, շատվոր են լինում, սեղանները միացնում են իրար: Կամ էլ` կոռոլյոկը գնում է Ապարան ու բոլորին խեղդում: - Ի՞նչ եք կարծում` Հայաստանում շոու- բիզնես կա՞: Նորո- Իհարկե, հայկական շոու- բիզնեսը դժվար է համեմատել առաջատար պետությունների շոու- բիզնեսի հետ: Ամեն դեպքում մեզ մոտ էլ է շատ բան փոխվում, ու մենք քիչ- քիչ առաջ են գնում: Հուսով եմ` հետագայում կկարողանանք ներխուժել նաև միջազգային շոու- բիզնես: Ես լավատես եմ: - Ասում են` կյանքը բեմ է, մարդիկ` դերասան: Ձեր դեպքում այդպե՞ս է: Նարեկ- Եթե նույնիսկ այդպես է, ապա ես իմ դերը հաճույքով եմ կատարում: Ամենակարևորը` պետք է խղճիդ առաջ ազնիվ լինես: Նորո- Կարծում եմ` մեզ շնորհք տված է վերևից, մենք զբաղվում ենք մեր սիրած գործով ու շատ լավ է, որ դրանով երջանկացնում ենք նաև մարդկանց: - Ինչի՞ մասին եք երազում: Նարեկ- Երազում եմ ամուր և սիրով ընտանիքի մասին: Կցանկանայի երկու երախա ունենալ` տղա և աղջիկ: Նորո- Ես էլ երազում եմ յոթ տղա ունենալու մասին: Դա իմ ամենամեծ երազանքն է: Երազում եմ նաև ընդալայնել ընկերական “ընտանիքս” ու միշտ լավ ընկերներով շրջապատված լինել: Հարցերը` “Ես” ակումբականների
|