|
Ինչ
են խոսում. Եթե Շպռօտի հետ
կապված Արամեի ամուսնությունը ձեզ անհավանական թվաց, ապա
հատուկ ձեզ համար օշտել ենք ևս մեկ բամբասանք. Արամեն և "Ամարաս"-ի
Վիկան ընկերություն են անում:
Իրականում. Արամեն այս առիթոց
ասաց, որ ինքն ու Վիկան նույնպես պարզապես լավ ընկերներ են:
Ծանոթացել են "Իմն ես, իմ սեր" տեսահոլովակի
նկարահանումների ժամանակ: Վիկան ներգրավվել է Արամեի
ընկերների "թիմը, և, ինչպես բամբասողներն են ասում`
առավոտից երեկո իրար հետ են: Վիկան ընկեր չունի, հետևաբար`
չի էլ պատրաստվում ամուսնանալ:
Ինչ
են խոսում. Սյուզի Մելիքյանը
ընկերություն է անում հայտնի քաղաքական գործիչներից` ավելի
ճիշտ, օլիգարխներից մեկի որդու հետ: Օրերս էլ Սյուզին
նշանադրության մատանի է ստացել:
Իրականում. Սյուզի Մելիքյանն
ասաց, որ ինքը ոչ մեկի հետ չի նշանվել և մոտ ապագայում չի
էլ պատրաստվում ընկերությունից զատ այլ պատասխանատու
քայլերի դիմել: Սյուզին չհամաձայնեց խոսել այս մասին: Նա
կողմնակից է նրան, որ երգիչ-երգչուհիները փակ պահեն իրենց
անձնականը:
Ինչ են խոսում.
Հայտնի հաղորդավարներ Նազենի
Հովհանիսսյանն ու Ֆելիքս Խաչատրյանը սիրավեպ ունեն.
Իրականում. Նազենիին և
Ֆելիքսին հաճախ կարելի է տեսնել թևանցուկ զբոսնելիս:
Նազենին չհերքեց իրենց ընկերության
մասին լուրերն ու ասաց, որ թևանցուկ քայլելը գուցե ինչ-որ
բան նշանակում է: Այնուամենայնիվ դերասանուհին չցակնացավ
ոչինչ մանրամասնել: Մեկնաբանություններ ստանալու համար
դիմեցինք ֆելիքսին: Նա ասաց, որ ինքն էլ այս լուրերը չի
հերքում, սակայն մնացած մանրամասների մասին նույնպես չի
ցանկանում խոսել:
Ինչ են խոսում.
2004թ.-ից գործող "AM" խումբը
փոփոխել է իր կազմը: Վեճի պատճառով Ալեքսն ու Արամեն լքել
են խումբը:
Իրականում. Այս լուրերը
համապատասխանում են իրականությանը: Թեև խմբի պրոդյուսեր
Արմանդն ու խմբի անդամ Հայկը չցանկացան խոսեկ վեճի մասին և
ասացին, որ իրենք հետևից խոսողներից չեն:
ΨΗ³Ϋέ
Ρ³ν»Ι»σΗέ, αρ Ηρ»έω ³ΫΙ¨λ γΏΗέ σ³έΟ³έαυΩ ΅³Ω΅³λ³έωέ»ρΗ
½αΡ Ή³ιέ³Ι ΛΩ΅Η ΩΫαυλ »ρΟαυ ³έΉ³Ωέ»ρΗ ε³οΧ³ιαν:
Ալեքսին ու Արամեին փոխարինեցին նոր
անդամներ` Հովիկը և Վլադը: Նրանք այժմ նոր երգեր են
ձայնագրում և փորձերի մասնակցում: Շուտով կնկարահանվի խմբի
նոր տեսահոլովակը:
Ինչ են խոսում.
Երգչուհի Սյուզանին հաղորդավարուհի
Նազենի Հովհաննիսյանի քույրն է:
Իրականում. Այո,
Սյուզանին Նազենիի ավագ քույրն է: Երբ Սյուզանիին հարցրինք
իր և Նազենիի ազգակիցներ լինելու մասին, վերջինս խուսափոց
այս մասին խոսել: Ասաց, որ ինքը չի ցանկանա, որ իրեն որպես
Նազենիի քույր ճանաչեն: Այդուհանդերձ Նազենին չխուսափեց
խոսել այս մասին: Ասաց. որ ինքը դեռ ոչնչով չի օգնել
Սյուզանիին կայանալու հայկական շոու-բիզնեսում: Գիտի, որ
դա շատ դժվար գործ է, բայց ամեն դեպքում կարծում է, որ դա
իր անելիքը չէ: Սյուզանին դեռ վաղուց է երգել, պարզապես մի
պահ այլ մասնագիտությամբ է տարվել: Որոծել է թարգմանչուհի
դառնալ, ուսումնասիրել է լեզուներ: Սակայն հետո Սյուզանին
հասկացել է, որ իր համար երգարվեստն ավելի կարևոր է: |