|
Ի՞նչ են խոսում. ՙՀ1՚-ի հեռուստամեկնաբան, ՙԲանաձև՚ ընկերության հիմնադիր և նախագահ Արտակ Ալեքսանյանը նշանվել է նույն հեռուստատեսության ՙՀայլուրի՚ և ՙՀատուկ ռեպորտաժի՚ լրագրող Գոհար Մանուկյանի հետ:
Իրականում. Հայտնի զույգի սիրավեպը 5 տարվա պատմություն ունի, իսկ հարաբերություններն օրինականացրել են այս տարվա հունվարի 8-ին` Գոհարի ծննդյան օրը: Նշանադրության արարողությունը ավանդական է եղել: ՙԵս ու Արտակը հարաբերականորեն պասիվ էինք միայն առաջին պարի ժամանակ, դրանից հետո պարահրապարակից սեղանին էինք մոտենում միայն կարևոր կենացների ժամանակ՚,-ժպիտով հիշում է Գոհարը: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ յոթ տարի առաջ Գոհարն աշխատել է ՙԲանաձև՚ հաղորդման ռեժիսորի օգնական, իսկ մի քանի շաբաթ անց կեսգիշերային ՙՀայլուրում՚ նաև օգնել է Արտակին: Մեկ տարի անց հենց նրա օգնությամբ էլ սկսել է աշխատել նաև ՙ Հայլուրում՚: Խիստ պաշտոնական հարաբերություններ, գործընկերներ, ընկերներ ու... մի օր էլ զգացին, որ անտարբեր չեն միմյանց նկատմամբ:
ՙՍովորաբար ընդունած է, չէ՞, երբ տղան համակրում է, պետք է առաջարկություն անի: Արտակն աչքի ընկավ յուրօրինակությամբ. Գերմանիայում վերապատրաստման էր, երբ վերադարձավ, ինձ հուշանվեր էր բերել` համբուրվող տղա ու աղջիկ, իսկ տղայի ձեռքերումª կարմիր սիրտ: Այդ արձանիկը մինչև հիմա իմ գրապահարանի ամենաթանկ իրն է՚,- պատմում է Գոհարը:
Այն հանգամանքը, որ Գոհարն ու Արտակը (նա ուսման նպատակով ԱՄՆ-ում էր) երկու տարի հեռու են գտնվել միմյանցից, ոչ թե խանգարել, այլ ամրապնդել է նրանց հարաբերությունները: Նրանք 24 ամիս 24 ժամ շարունակ շփվել են էլեկտրոնային փոստով ու հեռախոսով: Ինչպես բոլոր զույգերը` նրանք էլ երբեմն վիճում են, բայց ոչ հաճախ և ոչ էլ բուռն. դրանք ռեպորտաժի տևողություն ունեն: Սիրել, վստահել և գնահատել` սա է զույգի սիրո բանաձևումը:
Զույգի հարսանյաց հանդեսի մասին հստակ ոչինչ դեռ չի նշվում, իսկ երբ պարզ լինի, առաջինը կիմանաս հենց դու:
|
|
Ինչ
են խոսում. երգիչներ Հայկոն և Անահիտ Սիմոնյանը նշանվել են:
Իրականում. Իրականում. աստղային զույգի նշանադրությունը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 16-ին հայտնի ռեստորաններից մեկում: Մեզ հետ զրույցում Անահիտի ձայնից անգամ զգացվում էր, թե որքան երջանիկ է: Նշանադրությանը ամենամտերիմ բարեկամներից և հարազատներից բացի ներկա էր նաև երգչուհու հայրը, ով հատուկ այդ նպատակով ժամանել էր Ռուսաստանի Սուրգուտ քաղաքից: Հայտնիներից ներկա են եղել Ռազմիկ Ամյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Վարդան Բադալյանը, Կամո Սեյրանյանը, Մարտին Մկրտչյանը, դիզայներ Արևիկ Սիմոնյանը, ով նաև եղել է Անահիտի նշանադրության զգեստի հեղինակը: ՙՈրոշումը կայացրել ենք երկուսովª պահպանելով ավանդական բոլոր կարգերը` խոսքկապ, նշանադրություն, իսկ հարսանիքը, թե երբ կլինի, դեռ չենք կարող ասել, հավանաբար ամռանը՚,-ասաց զույգը և հավելեց, որ իրենք երկար ժամակ չէին բացահայտում իրենց սիրո պատմությունը, քանի որ իրենց դուր չի գալիս, երբ ոմանք խառնվում են իրենց անձնական կյանքին:
Հիշեցնենք, որ ՙԵս Yes՚-ն առաջինն էր, որ դեռևս անցած տարվա օգոստոսյան համարում գրեց հայտնի զույգի ՙչգաղտնազերծված՚ սիրո մասին ( տես` ՙԵս Yes # 8(39), 2009՚):
Ինչ
են խոսում. Երգչուհի Մարիաննան և Նաիրա Գյուրջինյանը կոնֆլիկտ ունեն:
Իրականում. Հեռուստաընկերություններից մեկի անհատական հիթ-շքերթի ժամանակ սիրած ու չսիրած տեսալովակները ներկայացնելիս Նաիրա Գյուրջինյանը որպես չսիրած տեսահոլովակ անդրադարձել էր Մարիաննայի ՙՈվ, ով՚ տեսահոլովակին, ինչն էլ դարձավ կոնֆլիկտի պատճառը:
ՙԵս շատ վիրավորված եմ, բայց ոչ այն բանի համար, որ իր տեսահոլովակը դուր չի եկել Գյուրջինյանին, ամեն անգամ էլ ինչ-որ տեսահալովակներ դառնում են ՙչսիրված՚, բայց ոչ մեկը այդ հաղորդման ժամանակ չի խոսում վոկալային տվյալներից ու անձնական վատ վերաբերմունք ցույց չի տալիս՚,- մեզ հետ զրույցում ասաց Մարիաննան: Ըստ նրա` հաղորդումը տեսահոլովակի և ոչ թե երգիչների ձայնային տվյալների մասին է: ՙԵթե նրա կարծիքը լիներ առողջ, եթե նորմալ քննադատություն լիներ, ապա չէի էլ մտածի դրա մասին: Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում Նաիրա Գյուրջինյանի կարծիքն իմ ձայնի ու հնարավորությունների մասին: Կան մարդիկ, լավ մասնագետներ, ում խորհուրդները լսում եմ ու երբեք չեմ նեղվում ո°չ նկատողությունից, ո°չ էլ քննադատությունից՚,- հավելեց երգչուհին: Այս հարցի կապակցությամբ զրուցեցինք նաև Նարիա Գյուրջինյանի հետ: Վերջինս ասաց, որ անձնական ոչ մի խնդիր չունի Մարիաննայի հետ` հատկապես, երբ չի ճանաչում նրան, պարզապես այդ հաղորդման ընթացքում որպես մասնագետ կարծիք է հայտնել և խոսել է երգչուհու վոկալային տվյալների մասին ու նկատել, որ ամեն մարդ պիտի զբաղվի այն գործով, ինչն ավելի լավ է կարողանում անել: ՙԹե ինչու է Մարիաննան վրդովվել, ես չեմ հասկանում, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Ես որպես մասնագետ պիտի տայի այն պարզաբանումը, թե ինչու ինձ դուր չի եկել այս տեսահոլովակը և Մարիաննային վիրավորելու որևէ նկատառում չեմ ունեցել: Ուղղակի նա պետք է այս նկատողությունը հաշվի առնի, չվրդովվի և սկսի ավելի լավ աշխատել՚,- շարունակեց Նաիրա Գյուրջինյանը:
Ինչ են խոսում. Ռեփեր Դավոն և նորահայտ երգչուհի Արևիկ Ալավերդյանը սիրավեպ ունեն:

Իրականում. Վերջին շրջանում այս զույգին կարելի է հաճախ տեսնել միմյանց հետ տարբեր միջոցառումներում, ժամանցի ու հանգստի վայրերում, համերգներում, ընկերական շրջապատում, ինչն էլ, թերևս, դարձել է այս խոսակցության հիմնական պատճառը: Բամբասանքը Դավոյին չզարմացրեց. նա միանգամից ասաց, որ իրենք զուտ ընկերներ են` ուրիշ ոչինչ:
ՙԱրևիկի եղբոր հետ եմ ծանոթ` երաժիշտ Հովակ Ալավերդյանի, բացի այդ, այնպես ստացվեց, որ երկուսս էլ այդ ժամանակ աշխատում էինք միևնույն մարդկանց հետ և շատ մտերմացանք, դարձանք ընկերներ: Հետո կատակով մի օր ասացինք, թե կարելի է տեսահոլովակ նկարել, որտեղ կլինենք մենք, ինչն էլ իրագործեցինք: Երևի հենց այս դեպքերն են դարձել լուրի պատճառը: Ուղղակի հայերի մոտ ընդունված չէ, որ տղան ու աղջիկը կարող են պարզապես ընկերներ լինել՚,- պարզաբանեց Դավոն` շարունակելով վստահեցնել, որ ոչ մի օր, ոչ մի վայրկյան սիրավեպ չի եղել իրենց միջև. նրանք ընդհամենը լավ ընկերներ են ու աշխատանքում օգնում են միմյանց: Արևիկ Ալավերդյանը ևս անակնկալի չեկավ այս լուրից` նույնպես պնդելով, թե զուտ ընկերներ են: ՙԴավոն իմ լավ ընկերն է, միշտ կողքիս է, օգնում է շատ հարցերում՚,- ասաց երգչուհին:
Ինչ են խոսում. Ռոմանսների Արսեն Գրիգորյանը հայր է դարձել. ծնվել է նրա առաջնեկը:
Իրականում. Այս ուրախալի լուրը իսկապես համապատասխանում է իրականությանը: Արսեն Գրիգորյանը մի քանի ամիս է` ընտանիքի հետ Ֆրանսիայի Լիոն քաղաքում է, ուր նա փորձում է միաժամանակ հանգստանալ իր երևանյան մենահամերգի լարված աշխատանքներից հետո: Հենց այնտեղ էլ` Լիոնում, հունվարի 5-ին ծնվել է նրա ու Ջուլիետայի առաջնեկը` դստրիկը: Փոքրիկ Ինեսան ծնվել է 3կգ 300գ քաշով և 50սմ հասակով: Փոքրիկի անունը հենց այնպես չեն ընտրել. այն Արսենի և Ջուլիետայի անվանատառերի միաձուլումից ստացված ամենից համակրելի անունն է, որ ստացել են ծնողները երկար պրպտումներից հետո:
Ջուլիետան պատմում է, որ փոքրիկն իրեն շատ լավ է զգում, քնկոտ է, և որ գիշերներն իրենց այնքան էլ չի անհանգստացնում: Փոքրիկի աչքերը դեռևս կապույտ գույնի են, ինչը հետագայում գուցե կփոխվի : ՙՇատ է նման Արսենին, իսկ երբ նա ծնվեց, երջանկությունն ուղղակի պարարուրել էր մեզ՚,- ասաց Ջուլիետան: Ի դեպ, Արսենն ընդհանրապես չի տխրել, որ առաջնեկն աղջիկ է, կարևորը` առողջ լինեն բոլոր երեխաները:
Երգիչը, բացի հայրական բերկրանքը վայելելուց, նաև ստեղծագոծական խիստ բուռն կյանքով է ապրում Ֆրանսիայում. գրում և ձայնագրում է նոր երգեր: Նոր անակնկալներից մեկը կլինի ոճային մի փոքր փոփոխությունը. երգիչը նախընտրել է բացի ռոմանսներից նաև պարեղանակային երգեր ձայնագրել: Հետաքրքրվեցինք նաև, թե հնարավոր է արդյոք ընտանիքը մի օր ամբողջովին տեղափոխվի Լիոն` հիմնական բնակության, Ջուլիետան վստահեցրեց, որ մեկուկես ամսից իրենք վերադառնալու են և նման մտադրություն չունեն: |