Արամեն` ՙԵս ակումբում՚

Արամեն` ՙԵս ակումբում՚

 

Իր երկար սպասված առաջին ձայնասկավառակի շնորհանդեսից երկու օր անց հայկական երգարվեստի նոր արքայազնը` Արամեն, Heven ակումբում հանդիպեց մեր ակումբականների և իր մոլի երկրպագուների հետ: Չնայած աննկարագրելի խիստ հագեցած օրակարգին` երգիչը համաձայնեց հանդիպել մերոնց հետ ու մինչ հանդիպումն էլ անհամբեր սպասում էր նոյեմբերի 9-ին:

 

Ճիշտէ, Արամեն ՙԵրկու աստղ՚ նախագծում փորձ ուներ նշանակված, բայց երգիչն ընդհատել էր այն ու ոչ մի րոպե չէր ուշացել հանդիպումից:

ՙԵս՚ ակումբականներն այնքան էին ոգևորվել իրենց սիրած երգչի ներկայություն ից, որ առանց իրար հերթ տալու հարցեր էին տալիս, ինքնագիր վերցնում ու լուսանկարվում Արամեի հետ: ՙԵս՚-ականներն Արամեի ներկայությամբ այնքան էին ՙիրենց կորցրել՚, որ փոքր-ինչ հանդարտվելու մեր կոչերը կարծես ապարդյուն էին անցնում: Նույնիսկ հանդիպման ավարտին Արամեն դժվարությամբ կարողացավ դուրս գալ ակումբից ու մեքենա նստել, քանի որ երկրպագուհիները շրջապատել էին նրան, բայց երգչին կարծես դա հաճելի էր, քանի որ նա հեռացավ գոհ ժպիտով : Մինչ նոր հանդիպում, Արամե:

Հ.Գ. Արամեն իր լուսանկարով 13 շապիկ էր բերել, որոնցից 11-ը տեղում նվիրեցինք ամենակարգապահ ու ներկայանալի ՙԵս՚-ականներին: Իսկ, ահա, երկու շապիկների ՙճակատագիրը՚ կորոշեն մեր առաջարկած վիկտորինայի արդյունքները: Պատասխանիր մեր հարցին ու շապիկներից մեկը քոնն է:

Արամեի հետ մեր ամսագրի ՙՀամարի դեմքը՚ հարցազրույցն ընդհատեցին երկու հայտնիներ: Ովքեր էին նրանք:

 

 

Լուսանկարներ

Արամեն` ՙԵս ակումբում՚

 

Ցանկանու±մ ես միանալ ԵՍ ակմուբին

"ԵՍ Ակումբ"-ին միանալու համար լրացրու հետևյալ հարցաշարը.

1. Անուն Ազգանուն Հայրանուն

2. Ծննդյան տարեթիվն ու օրը

3. Զբաղմունքը ու մասնագիտությունը

4. Նախասիրությունները

5. Սիրածդ երգիչն ու երգչուհին

6. Ինչու ես անդամագրվում "ԵՍ Ակումբին"

7. Հեռախոսահամար և էլեկտրոնային փոստ

 

Խմբագրակազմը կկարդա լրացրածդ հարցաշարը և եթե քեզ ընդգրկի "ԵՍ Ակումբ", քեզ կզանգահարեն և կտեղեկացնեն այդ մասին: