Ես YES” ակումբն այս անգամ հյուրընկալեց սիրված երգչուհի Սոֆի Մխեյանին և հայկական հեռուստաեթերի սիրված դեմքերից Մանե Գրիգորյանին

 

“ Ես YES ” ակումբն ա յս անգամ տարվա ամենագժոտ և երիտասարդական օրը ` Վարդավառի տոնին , Aftershock republic ակումբում հերթական հանդիպումն էր կազմակերպել , իսկ ամենաակտիվ և պարտաճանաչ “ Ես ”- ասերները , ովքեր չէին վախեցել թրջվելուց և եկել էին հանդիպմանը , հնարավորությու ն ունեցան շփվելու սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի և հայկական հեռուստա եթերի սիրված դեմքերից Մանե Գրիգորյանի հետ : Մենք , իհարկե , չենք մոռանում նրանց , ովքեր ինչ - ինչ պատճառներով բացակա էին և հատուկ ձեզ համար ներկայացնում ենք ակումբականների ` ի նչպես միշտ անկեղծ և անմիջական հարց ուպատասխանները :

 

- Ինչպե՞ս եք վերաբերվում ֆանատիզմին :

Սոֆի - Չեմ կարող ասել ` այդ երևույթը լավ է , թե ` վատ : Ուրախ եմ , որ ունեմ երկրպագուներ , որոնք գնահատում են աշխատանքս և ինձ ուժ են տալիս : Ֆանատիզմի թեթև դրսևորումների հանդիպել եմ , բայց աշխատում եմ թեթև վերաբերվել այդ ամենին :

Մանե - Կարծում եմ ` ամեն բան չափի մեջ է գեղեցիկ և չպետք է ծայրահեղությունների մեջ ընկնել : Երգիչն էլ պետք է գիտակցի , որ ազդում է դեռահասի ճաշակի և անգամ դաստիարակության վրա :

 

- Մանե , պատահե՞լ է , որ ստիպված եք եղել ներկայացնել Ձեզ դուր չեկած տեսահոլովակ :

- Բնականաբար , միշտ չէ , որ իմ ներկայացրած տեսահոլովակներն ինձ դուր են գալիս , բայց , ինչպես ասում են , լինում է վատ և շա ¯ տ վատ : Այո , եղել են նաև դեպքեր , երբ պարզապես հրաժարվել եմ ներկայացնել որևէ գործ : Բայց կան նաև այնպիսիները , որ դառնում են իմ սիրելին , օրինակ ` վերջիններից շատ եմ հավանում Միհրանի նոր տեսահոովակը :

 

- Գաղտնիք չէ , որ շոու - բիզնեսից անպակաս չեն վեճերն ու սկանդալները : Կա՞ն մարդիկ , ում հետ ինչ - ինչ պատճառներով չեք շփվում :

Մանե - Ընդհակառակը , ես ունեմ շատ լավ ընկերներ , մտերիմ եմ Անահիտ Սիմոնյանի , Հռիփսիմե Հակոբյանի , Սերգեյ Գրիգորյանի և այլոց հետ : Ինչ վերաբերում է սկանդալներին , ապա ասեմ , որ աշխատում եմ հեռու մնալ այդ ամենից և ինքս էլ կոնֆլիկտներ չստեղծել :

Ներկայացրեցին “ Ես ակումբի ” անդամներ

Սոֆյա Հակոբյանը և Մուշեղ Հովսեփյանը

 

 

 

 

 

Լուսանկարներ

Ես YES” ակումբն այս անգամ հյուրընկալեց սիրված երգչուհի Սոֆի Մխեյանին և հայկական հեռուստաեթերի սիրված դեմքերից Մանե Գրիգորյանին

 

Ցանկանու՞մ ես միանալ ԵՍ ակմուբին

"ԵՍ Ակումբ"-ին միանալու համար լրացրու հետևյալ հարցաշարը.

1. Անուն Ազգանուն Հայրանուն

2. Ծննդյան տարեթիվն ու օրը

3. Զբաղմունքը ու մասնագիտությունը

4. Նախասիրությունները

5. Սիրածդ երգիչն ու երգչուհին

6. Ինչու ես անդամագրվում "ԵՍ Ակումբին"

7. Հեռախոսահամար և էլեկտրոնային փոստ

 

Խմբագրակազմը կկարդա լրացրածդ հարցաշարը և եթե քեզ ընդգրկի "ԵՍ Ակումբ", քեզ կզանգահարեն և կտեղեկացնեն այդ մասին: