Գերզբաղված Արսեն Սաֆարյանը՝ “Ես ակումբում”

Գերզբաղված Արսեն Սաֆարյանը՝ “Ես ակումբում”

 

Չնայած ամռան տապին , որ շատերին ստիպում է փախչել մայրաքաղաքի կիզիչ արևից , խոստացած օրը ու ժամին տեղի ունեցավ “Ես ակումբի” հերթական հանդիպումը : Այս անգամ “Նարեկացի” մշակույթի կենտրոնում մեր ամենաակտիվ ակումբականները հանդիպեցին երգիչ Արսեն Սաֆարյանին : Նրանք բացառիկ հնարավորություն ունեցան շփվելու հայկական շոու - բիզնեսի “Ամենացանկալի երգչի” հետ : “Ես” - ասերները բավական հետաքրիր հարցերով էին “զինվել” և հանդիպման հենց առաջին րոպեներից “հարցաքննեցին” Արսենին , ով իր հագեցած օրակարգում ժամանակ էր գտել մեզ համար : Հաշվի առնելով հարցերի տարափը՝ առանձնացրեցինք դրանցից միայն մի քանիսը :

 

- Արսեն , ո՞ւմ ես պարտական հաջողություններիդ համար :

- Առաջին հերթին՝ եղբորս : Նրան իմ առաջին ուսուցիչն եմ համարում , քանի որ հենց նրա գրած երգերով եմ սիրվել ու հայտնի դարձել : Երախտապարտ եմ Արթուր Գրիգորյանին , ով ինձ տվեց գիտելիքների այն պաշարը , որ ունեմ այսօր :

Եթե չլինեին այս մարդիկ , երևի այդպես հեռու էլ մնայի այդ բնագավառից : Մի քիչ էլ ինքս ինձ եմ պարտական , որ սովորել ու սովորել եմ և որոշակի հաջողությունների հասել :

 

- Գիտենք , որ “բազմակողմանի” արվեստագետ ես և բացի երգելուց նաև ձեռքի աշխատանքներ ունես : Հնարավո՞ր է , մի օր տեսնենք դրանք :

- Իմ գործերն ընդամենը սիրողական մակարդակի են , ինձ արվեստագետ չեմ համարում , այդ պատճառով էլ դրանք չեմ ցուցադրում : Չեմ էլ սիրում , երբ շատ շատերն իրենց արվեստագետ են հռչակում , քանի որ նրանց ամեն գործ չէ , որ իրենից արվեստի նմուշ է ներկայացնում : Վստահ եմ , որ տասը - քսան տարի հետո մեր “արվեստ” կոչվածից ընդամենը երկու տոկոսն է մնալու :

 

- Քո վերջին տեսահոլովակներն ու երգերը շատ լուրջ են և ոչ բոլորի կողմից կարող են հավասարապես ընկալվել ու սիրվել : Արդյոք դա խոսո՞ւմ է այն մասին , որ այսօր չես շարժվում շուկայի ու պահանջարկի թելադրած կանոններով :

- Իհարկե , հետևում եմ այն ամենին , ինչ այսօր կատարվում է մեր բնագավառում , քանի որ պետք է միշտ տեղեկացված լինեմ : Սուտ կլինի , եթե ասեմ , որ չեմ մտածում շուկայի մասին : Դա է պատճառը , որ ունեմ երգեր ` նախատեսված հենց շուկայի համար և երգեր , որոնք հատկապես ինձ են հոգեհարազատ : Գուցե մի յոթ - ութ տարի հետո այլևս չմտածեմ պահանջարկի ու շուկայի մասին և երգեմ այն , ինչ սիրտս է ուզում , բայց հիմա նման հաճույք ինձ թույլ տալ չեմ կարող :

 

- Այս տարի չմասնակցեցիր Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը : Ի՞նչն էր պատճառը :

- Ինձ այդ մրցանակաբաշխություններն արդեն ձանձրացրել ու չեն հետաքրքրում : Եթե նկատել եք , այս տարի չեմ մասնացել նաև “Տաշիր” մրցանակաբաշխությանը : Չեմ սիրում մասնակցել միջոցառումների , որոնց ելքը նախապես վճռված է ու չեմ կարծում , թե դրանց չմասնակցելով ` կկորցնեմ իմ լսարանը կամ կմոռացվեմ : Ես մեծ աշխատանք եմ կատարում , տեսահոլովակներ նկարահանում և պարտադիր չէ , որ ինձ հիշեն միայն մրցանակաբաշխությունից մրցանակաբաշխություն :

 

 

 

 

 

Լուսանկարներ

Գերզբաղված Արսեն Սաֆարյանը՝ “Ես ակումբում”

 

Ցանկանու±մ ես միանալ ԵՍ ակմուբին

"ԵՍ Ակումբ"-ին միանալու համար լրացրու հետևյալ հարցաշարը.

1. Անուն Ազգանուն Հայրանուն

2. Ծննդյան տարեթիվն ու օրը

3. Զբաղմունքը ու մասնագիտությունը

4. Նախասիրությունները

5. Սիրածդ երգիչն ու երգչուհին

6. Ինչու ես անդամագրվում "ԵՍ Ակումբին"

7. Հեռախոսահամար և էլեկտրոնային փոստ

 

Խմբագրակազմը կկարդա լրացրածդ հարցաշարը և եթե քեզ ընդգրկի "ԵՍ Ակումբ", քեզ կզանգահարեն և կտեղեկացնեն այդ մասին: