|
Ես ակումբի հյուրը “Yes Girl”- ն |
|
Ես ակումբի հյուրը “Yes Girl”- ն “ Ես ” ակումբի հերթական հանդիպման առիթն առավել քան տոնական էր , իսկ հյուրը ` սովորականից ավելի սպասված : Ո՛չ , մեր հյուրերը բնավ Անդրեն , Սոֆի Մխեյանը , Շպռօտը և նույինիսկ Արամեն չէին , այլ մեր նոր աղջկական ամսագիրը , որին անհամբեր սպասում էին ոչ միայն մեր ակումբի աղջիկները , այլև տղաները , ովքեր մտադիր են “YES Girl”- ի միջոցով տեղեկանալ նուրբ սեռի գաղտնիքներին ու ամենանվիրական զգացմունքներին : Նարեկացի մշակույթի կենտրոնն այս անգամ հյուրընկալեց “YES Girl” աղջկական ամսագրի առաջին համարի շապիկի աղջկան ` Արփինե Գաբրիելյանին , ում հետ էլ ընթացավ ակումբականների հետաքրքիր ու բազմակողմանի զրույցը ավանդական դարձած ձևաչափով ` հարց ու պատասխանով : Արփինեին հավանաբար կհիշեք Վահրամ Պետրոսյանի “ Արժանի չեմ ” տեսահոլովակից , “ Կյանքի գինը ” հեռուստասերիալից կամ “ Արմինա ” երաժշտական նախագծից : “ Ես ”- ի ակումբականներին , ինչպես միշտ , հետաքրքրում էին բազմազան ու տարօրինակ հարցեր ` կապված ինչպես նոր սերնդի աղջիկների համար ստեղծված ամսագրի , այնպես էլ Արփինեի անձնական կյաքնի ու երաժշտական գործունեության հետ : Ի վերջո պարզվեց , որ էկզոտիկ արտաքինով Արփինեի սիրտն առայժմ ազատ է , իսկ Վահրամ Պետրոսյանի ու Հայկոյի հետ նրան վերագրվող սիրավեպերը ` սուտ ու անհիմն : Բացի այդ , Արփինեն բազմաթիվ ծրագերեր ունի : Շուտով նրա մասնակցությամբ կթողարկվի երկու նոր տեսահալովակ : Մեկում նա հանդես կգա որպես անհատ կատարող , մյուսում ` “ Արմինա ” խմբի կազմում :Հատուկ շնորհակալություն Նարեկացի մշակույթի կենտրոնին
|
|
Ցանկանու՞մ ես միանալ ԵՍ ակմուբին "ԵՍ Ակումբ"-ին միանալու համար լրացրու հետևյալ հարցաշարը. 1. Անուն Ազգանուն Հայրանուն 2. Ծննդյան տարեթիվն ու օրը 3. Զբաղմունքը ու մասնագիտությունը 4. Նախասիրությունները 5. Սիրածդ երգիչն ու երգչուհին 6. Ինչու ես անդամագրվում "ԵՍ Ակումբին" 7. Հեռախոսահամար և էլեկտրոնային փոստ
Խմբագրակազմը կկարդա լրացրածդ հարցաշարը և եթե քեզ ընդգրկի "ԵՍ Ակումբ", քեզ կզանգահարեն և կտեղեկացնեն այդ մասին: |